Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին մարզումներն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:
Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։
Կարևորագույն ստուգատեսին նախապատրաստվելու փուլում սա արդեն մեր ընտրանու 3-րդ հավաքն է:
Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայանա 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը:
54-կգ քաշային կարգում Եկատերինա Սիչևան է, 57-ում Տաթևիկ Խաչատրյանը: 60-կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63-ում Սոնա Հարությունյանն է, 70-ում Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։
Մեր ընտրանին մրցավայր կմեկնի հոկտեմբերի 12-ին։