Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Պրիմերայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալը.
«Հպարտ եմ իմ ելույթներով: Կարծում եմ՝ այդ մրցաշրջանը հեշտ չստացվեց: Ես միշտ ձգտում եմ լավագույնին: Ցանկանում եմ ավելի մեծ բարձունքների հասնել ու նորից հաղթել Իսպանիայի առաջնությունում: Ինձ համար շատ կարևոր մրցանակ է: Շնորհակալ եմ թիմակիցներիս իրենց օգնության համար: Առանց նրանց օգնության ոչինչ էլ չէր ստացվի:
Տարեցտարի մեր մրցակիցները ձգտում են շրջանցե «Ռեալին»՝ տիտղոսի համար պայքարում: Եկեք տեսնենք՝ ինչ կլինի այս մրցաշրջանում»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Նախորդ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է ռմբարկուների պայքարում՝ խփելով 27 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում մասնակցել է 6 հանդիպման, դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:























































