«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ այս տրանսֆերին կողմ է արտահայտվել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբը միակ թիմը չէ, որը հետաքրքրվում է Օբլակի ծառայություններով։ Նրան ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նշվում է, որ դարպասապահը դեմ չէ կարիերան Անգլիայում շարունակելուն, սակայն այս տրանսֆերն իրագործելը բարդ կլինի, քանի որ նրա հրաժարագինը կազմում է 120 մլն եվրո։























































