Կարիմ Բենզեման հայտարարել է Մադրիդի «Ռեալի» հաջորդ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին։
Մադրիդյան ակումբը հոկտեմբերի 2-ին կհանդիպի «Օսասունայի» հետ:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ապաքինվել է սեպտեմբերի 6-ին կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալ»-«Սելթիկ» (3-0) խաղում ստացած վնասվածքից։
«Ուրախ եմ վերադառնալու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում7 ուզում եմ խաղալ կիրակի օրը:
Ես տեսա, որ թիմը շատ լավ է խաղում։ Ես տեսա թիմի բնավորությունը, գոլ խփելու և հաղթելու ցանկությունը։
Մենք հիանալի թիմ ունենք, չնայած կարելի է ասել, որ ունենք երկու թիմ։ Որովհետև տարբերություն չկա նրանց միջև, որոնք խաղը սկսում են մեկնարկային կազմում, կամ նրանց միջև, որոնք փոխարինման են դուրս գալիս»,- ասել է Բենզեման AS-ի հետ զրույցում։























































