Ժերար Պիկեն կարող է տեղափոխվել «Ատլետիկո»։
Մադրիդյան ակումբը կարող է փորձել ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Ok Diario-ն:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը, քանի որ հիասթափված է Ստեֆան Սավիչի, Մարիո Էրմոսոյի և Ֆելիպեի խաղից, իսկ Խոսե Խիմենեսը հաճախ վնասվածքներ է ստանում:
Մադրիդյան ակումբը կարծում է, որ Պիկեն կարող է շարունակել խաղալ ամենաբարձր մակարդակով և դառնալ թիմի պաշտպանության նոր առաջատարը։
Ենթադրվում է, որ Պիկեն հետաքրքրված կլինի այս տրանսֆերով: Նա լարված հարաբերություններ ունի «Բարսելոնայի» մարզիչ Չավիի հետ, քանի որ այս մրցաշրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում։
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։























































