«Բարսելոնայի» պաշտպան Էկտոր Բելերինը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել և վաղը բուժզննում կանցնի։
Նշվում է, որ իսպանացի պաշտպանը չի մասնակցի հոկտեմբերի 1-ին կայանալիք Լա լիգայի 7-րդ տուրի «Մալյորկայի» հետ խաղին։
Ավելի վաղ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից վնասվածքներ էին ստացել Ռոնալդ Արաուխոն, Ժյուլ Կունդեն, Ֆրենկի դե Յոնգը, Մեմֆիս Դեպայը։