Հայտնի են դարձել «Բարսելոնայի» խաղացողներ Մեմֆիս Դեպայի և Ֆրենկի դե Յոնգի վերականգնման մոտավոր ժամկետները։
Երկու ֆուտբոլիստն էլ վնասվածքներ ստացել են նախորդ շաբաթ Նիդերլանդների հավաքականում։ Երկուսի մոտ էլ ախտորոշվել է մկանային վնասվածք։
Diario Sport-ի գնահատմամբ՝ Դեպայը կարող է բաց թողնել մոտավորապես մեկ ամիս։ Դե Յոնգը շանսեր ունի վերականգնվելու մինչև ՉԼ-ի «Ինտերի» դեմ խաղը, որը կկայանա հոկտեմբերի 4-ին։























































