Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի՝ Իռլանդիայի հետ սպասվող խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե արդյոք տեղյակ է 2012 թվականին կայացած Իռլանդիա — Հայաստան խաղի մասին։
«Ինչ խոսք, ես գիտեմ պատմությունը և գիտեմ այն, որ իսպանացի մրցավար է սպասարկել այդ հանդիպումը։ Ինձ լավ ընկերություն է կապում այդ մրցավարի հետ։ Այնպես որ, տեղյակ եմ այդ խաղից»,- ասել է Կապառոսը նախախաղային ասուլիսի ժամանակ։
ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել էր Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպման գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը խաղադաշտից հեռացրել էր մեր ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար։ Սակայն, կրկնապատկերով պարզ երևում էր, որ Բերեզովսկին չէր խախտել կանոններն ու տուգանային հրապարակից դուրս ձեռքով չէր խաղացել։






















































