El Larguero իսպանական հրատարակությունը պատասխանել է «Բարսելոնայի» խնդրանքին ՝ շտկել այն տեղեկատվությունը, որ կատալոնական ակումբը վճարել է I3 Ventures-ին ՝ ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին սոցցանցերում սատարելու համար:
El Larguero- ն ապացույցներ ներկայացրեց փաստաթղթերի տեսքով, որոնք հաստատում են, որ I3 Ventures-ը պատասխանատու է սոցիալական ցանցերում Լիոնել Մեսսիի, Ժերար Պիկեի և «Բարսայի» այլ խաղացողներին քննադատելու համար:
Զեկույցի 36 էջերում, որը կազմել է El Larguero- ն, կան փաստաթղթեր «Բարսելոնայի» և «Nicestream»-ի միջև համագործակցության մասին ՝ I3 Ventures- ի տնօրեն Կառլոս Իբեզեսի գլխավորությամբ, որը հանդիպել է «Բարսելոնայի» digital-ռազմավարության բաժնի ղեկավար Ժաումե Մասֆերերեին, ով Բարտոմեուի աջ ձեռքն է:
Պարբերականը ներկայացրել է սոցցանցերի այն էջերը, որոնցով«Բարսելոնայի» ֆուտբոլիստներին քննադատում էին և ծաղրում:
Հիշեցնենք, որ վերջերս «Բարսելոնայում» բախում էր տեղի ունեցել խաղացողների և նախագահի միջև`ակումբի ներքին հարցերում տարաձայնությունների պատճառով, ինչպես նաև հեռակա բախում էր տեղի ունեցել հարձակվող Լիոնել Մեսսիի և կատալոնական ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի միջև։