Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն խոսել է «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։
«Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե արդյոք «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել ինձ: Ինձ դիմեցին այս մեծության շատ այլ ակումբներ: Ես չեմ մտածել այդ մասին և չեմ գնահատել այդ տարբերակը։ Շուրջս շատ խոսակցություններ կան, խոսակցություններ, ու դա նորմալ է։ 7 ամսից ես կարող եմ պայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ։ Շատ ակումբներ են առաջարկում, իսկ ապագայում էլ ավելի կոնկրետ առաջարկներ կանեն, ու դա նորմալ է»,- Ասենսիոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: