«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մեծ գումար կստանա, եթե հաջորդ ամառ հեռանա կատալոնական ակումբից։
Ինչպես հայտնում է GFFN-ը՝ վկայակոչելով L’Equipe-ին, 2022 թվականի ամռանը եզրային հարձակվողը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը, իսկ նոր համաձայնագրում ներառվել է 50 միլիոն եվրո հրաժագին, որն ուժի մեջ է 2023 թվականի ամռանը: Եթե հաջորդ ամառ ակտիվացվի հրաժարագնի կետը, Դեմբելեն ու նրա գործակալները կստանան գումարի 50 տոկոսը՝ 25 միլիոն եվրո։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր հեռանալ «Բարսելոնայից» ազատ տրանսֆերով, սակայն կողմերը նոր համաձայնության են եկել:
Այս մրցաշրջանում Դեմբելեն իսպանական ակումբի կազմում անցկացրել է 8 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։