Բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն, ով հանդես է գալիս «Ատլետիկո Պարանաենսում», կարող է կարիերան շարունակել Եվրոպայում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իսպանական ակումբները, հաղորդում է Marca պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ տաղանդավոր բրազիլացուն ցանկանում են ձեռք բերել կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:
Նախորդ մրցաշրջանում Ռոկեն «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Իսպանական Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում Մադրիդի «Ռեալը» առաջին տեղում է, իսկ «Բարսելոնան»՝ երկրորդ տեղում։























































