«Նասիոնալի» հարձակվող Լուիս Սուարեսը 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կարող է վերադառնալ Եվրոպա։
Ինչպես հայտնում է The Mirror-ը, 35-ամյա ուրուգվայցու համար կարող են պայքարել «Այաքսը», «Աստոն Վիլան», «Վուլվերհեմփթոնը», «Նիցան» և «Մարսելը»: Սուարեսի պայմանագիրը հարազատ ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի վերջին։
Ավելի վաղ «Նասիոնալի» նախագահ Խոսե Ֆուենտեսը հայտարարել էր, որ Սուարեսը կհեռանա թիմից պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
Սուարեսն ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայական ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։























































