«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտնել է, որ մրցաշրջանի սկզբում ստացած խաղաժամանակից գոհ չէ։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Լա լիգայում մեկնարկային կազմում դաշտ դուրս է եկել երկու անգամ։
«Վերջին երկու շաբաթներին ես երկու անգամ եմ մեկնարկային կազմում դաշտ դուրս եկել Լա լիգայում, դա ինձ համար բավական չէ։ Ես 60-րդ րոպեին փոխարինման եմ դուրս գալիս, բայց ավելին եմ ուզում։
Խաղի վերջին 25 րոպեին ավելի շատ տարածություն է լինում, և միշտ շանս կա դրանից օգուտ քաղելու։ Այս անգամ անհամբեր սպասում եմ հավաքականի հետ անցկացվելիք շաբաթվան։ Վստահ եմ, որ գուշակում եք՝ ինչու»,- Դեպայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։























































