«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է իր թիմակցի՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին.
«Բոլորը տեսնում են նրա խաղը, գոլերը, որոնք նա խփում է, շարժումը, որ տալիս է թիմին: Ռոբերտը «Բարսելոնային» շատ բան է տալիս, ես հուսով եմ, որ նա կշարունակի նույն ոգով, քանի որ Լևանդովսկու հետ խաղալը մեծ հպարտություն է»,- Պեդրիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
34-ամյա Լևանդովսկին 2022 թվականի հուլիսին է «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: Նոր թիմի կազմում անցկացրած 8 խաղում նա դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:























































