«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է այն փոփոխությունների մասին, որն ունեցել է իսպանական ակումբ տեղափոխվելուց հետո.
«Բարսելոնա» տեղափոխությունն ինձ նոր ստիմուլ տվեց: Այն բարձրացրեց իմ ինքնագնահատականը: Ես գիտեի, որ պետք է որոշիչ դեր ունենամ խաղերի արդյունքերի հարցում: Ես չեմ վախենում այդ դերից: Շատ հպարտ եմ ինձնով: Երիտասարդ ֆուտբոլիստները շատ տեղեկացված են, պատրաստ են խոսել և չեն վախենում ոչինչ հարցնել: Ես նրանց փոխանցում եմ իմ գիտելիքն ու փորձը»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Bild-ը:
34-ամյա Լևանդովսկին 2022 թվականի հուլիսին է «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: Նոր թիմի կազմում անցկացրած 8 խաղում լեհ ֆուտբոլիստը դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:























































