«Սևիլիայի» ղեկավարությունը դժգոհ է Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմի արդյունքներից այս մրցաշրջանում։ Անդալուսցիները սկսել են փոխարինող փնտրել իսպանացի մասնագետին։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Սևիլիայի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ռիվեր Փլեյթի» ներկայիս գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն։
Նա արգենտինական գրանդում աշխատում է արդեն 8 տարի և թիմին հասցրել է չեմպիոնության և հաղթանակի Լիբերտադորեսի գավաթում։
Իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում իսպանական թիմը վեց տուրից հետո վաստակել է ընդամենը հինգ միավոր։ Թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։























































