Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն նշել է, թե ինչու է մերժել «Չելսիի» առաջարկն ու տեղափոխվել «Բարսելոնա»։
«Առաջին հերթին, ես եկել եմ մեծագույն ակումբ։ Ես միացել եմ մի նախագծի, որը վերափոխման շրջան չես անվանի, քանի որ մենք մրցունակ թիմ ունենք։
Ես շփվել եմ Չավիի հետ։ Հիմնականում խոսել ենք ֆուտբոլից։ Ես զգացի, որ մարզիչը հավատում է ինձ։ Նա իսկապես շատ լավ գիտեր ինձ և իմ որակները։
Ես շփվել եմ նաև «Չելսիի» մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Նա նույնպես շատ էր ցանկանում ինձ տեսնել իր թիմում։ Բայց ես որոշեցի ընդունել «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ ինձ դուր էին եկել Չավիի խոսքերը»,- Կունդեի խոսքն է մեջբերել Marca-ն։