Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում է նոր հարձակվող ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Ատլետիկոն» իր տրանսֆերային ցուցակում ներառել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուին և «Բրայթոնի» հարձակման առաջատար Լեանդրո Տրուսարդին։
Այս մասին հայտնում է իսպանական Fichajes-ը:
Իսպանական թիմը հարձակման գիծն ուժեղացնելու համար պատրաստ է զգալի ներդրումներ կատարել ու մտադիր է հաջորդ ամառ ձեռք բերել այս երեք ֆուտբոլիստներից մեկին։