Սեպտեմբերի 18-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 6-րդ տուրի խաղում հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» (2:1):
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար հանդիպումը 184-րդն էր թիմի գլխավորությամբ։
Իտալացի մասնագետը առաջ անցավ Լուիս Մոլոունիից (183) և ակումբի պատմության 5-րդ մարզիչն է թիմի ղեկին անցկացրած հանդիպումների քանակով։
Այդ ցուցանիշով առաջատարներն են Լեո Բենհակերը (197), Վիսենտե դել Բոսկեն (246), Զինեդին Զիդանը (263) և Միգել Մունյոսը (605):