«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը տպավորիչ արդյունքներ է ցույց տալիս այս տարի։
«Բարսելոնայի» վերջերս տարած 3:0 հաշվով հաղթանակը «Էլչեի» նկատմամբ Չավիի համար 19-րդն էր առաջնությունում տարվա սկզբից, ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայի լավագույն հինգ առաջնություններում աշխատող մարզիչների շրջանում (հաշվարկվում է միայն առաջնությունում գրանցած ցուցանիշները):
Չավի Էրնանդեսը «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
Նախորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը Լա Լիգայում, իսկ ընթացիկ մրցաշրջանի վեց տուրից հետո նրանք երկրորդն են՝ երկու միավորով զիջելով Մադրիդի «Ռեալին»: