«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակն «Ատլետիկոյի» նկատմամբ (2-1).
«Իդեալական ֆուտբոլը շատ գոլ խփելն ու գոլ բաց չթողելն է, բայց նման բան չկա: Մենք նվազեցրինք վտանգը Գրիզմանի և Ժոաու Ֆելիքսի կողմից, կարողանում էինք լավ վերահսկել իրավիճակը: Եթե Սիմեոնեն ասում է, որ մենք լավ էինք պաշտպանվում, ապա ես շնորհակալություն եմ հայտնում նրան, դա հաճոյախոսություն է:
Մենք շատ մրցունակ կազմ ունենք նույնիսկ առանց Բենզեմայի, որն ամենակարևոր խաղացողն է թիմում: Կան բաներ, որոնք կարելի է բարելավել, դա նորմալ է, բայց իրականությունն այն է, որ ես իմ թիմից չեմ կարող ավելին պահանջել: Դեռևս մենք հաղթել ենք բոլոր խաղերում, ես շատ երջանիկ և հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ Լա Լիգայի 6-րդ տուրում «Ռեալը» հաղթել է «Ատլետիկոյին» 2-1 հաշվով: