«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը 408-րդն էր մարդիդյան թիմի ղեկին։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Սիմեոնեի թիմի պարտությամբ՝ 1:2:
Սիմեոնեն այսպիսով ակումբային նոր ռեկորդ սահմանեց։ Նախորդ ձեռքբերումը պատկանում էր Լուիս Արագոնեսին՝ Լա Լիգայում գլխավոր մարզչի պաշտոնում 407 հանդիպում։
Մադրիդի «Ռեալը» վաստակեց 18 միավոր՝ հաղթելով մրցաշրջանի բոլոր 6 մեկնարկային հանդիպումներում և կրկին գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 10 միավորով 7-րդ տեղում է: