«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում դաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և կրել է ավագի թևկապը։
Այս հանդիպումը գերմանացի դարպասապահի համար դարձել է 335-րդը «Բարսելոնայի» կազմում։
Այս ցուցանիշով նա արդեն 3-դ տեղն է զբաղեցնում ակումբի՝ արտասահմանցի ֆուտբոլիստների շրջանում՝ շրջանցելով Խավյեր Մասկերանոյին (334)։
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» տնային խաղում 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել։