«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կատալոնական թիմի մեկնարկային կազմում մասնակցում է Պրիմերայի 6-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղին։
Հատկանշական է, որ այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել ֆրանսիացի ֆուտբոլիստի դուստրը, հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» 5 խաղից հետո 13 միավոր է վաստակել և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ առաջատար «Ռեալին» զիջելով 2 միավորով։
«Էլչեն» նույնքան խաղից հետո 1 միավորով եզրափակում է աղյուսակը։