«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի մադրիդյան դերբին։
34-ամյա ֆրանսիացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում՝ «Սելթիկի» հետ խաղում (0:3):
Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստը բաց է թողել թիմի այսօրվա մարզումը։ «Ռեալը» չի ցանկանում արագացնել Բենզեմայի վերականգնումը, որպեսզի ռիսկի չդիմի։
«Ատլետիկո» — «Ռեալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։