«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բավարիայից» կրած (0:2) պարտության մասին։
«Եթե դիտել եք հանդիպումը, ապա հասկանում եք, որ մենք կարող էինք հաղթել։ Մեզ չբավարարեց արդյունավետությունը։ Մենք պետք է կենտրոնացած լինենք ամբողջ հանդիպման ընթացքում։
Ես խոսել եմ ֆուտբոլիստների հետ, ցույց եմ տվել իրենց սխալները։ Նրանք դժգոհ են, որ այդքան պահ են բաց թողել։
Կարծում եմ, որ մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի, բայց պետք է ապացուցենք դա»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։