«Բետիսի» հարձակվող Խոակինը գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Լուդոգորեցի» դեմ խաղում (3:2):
Ըստ Opta-ի՝ Խոակինը դարձել է եվրագավաթների ամենատարեց գոլահարը։ Այս պահին իսպանացին 41 տարեկան 57 օրական է։
Ընդհանուր առմամբ, իր կարիերայի ընթացքում Խոակինը եվրոպական մրցաշարերում անցկացրած 98 խաղում դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:
Վերջերս ֆուտբոլիստը մտածում էր կարիերան ավարտելու մասին, քանի որ այդ քայլով ցանկանում էր օգնել ակումբին գրանցել նոր ֆուտբոլիստների, սակայն ակումբի ղեկավարությունը չի ընդունել ֆուտբոլիստի այդ առաջարկը։