Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Լայպցիգին» (2:0):
Opta-ի փոխանցմամբ՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար այս հաղթանակը 100-րդն էր եվրագավաթներում։
Ավելի շատ հաղթանակ ունի միայն Ալեքս Ֆերգյուսոնը, ում գլխավորությամբ թիմերը Չեմպիոնների լիգայում 2 հաղթանակ ավել են տարել, քան Անչելոտիի թիմերը։
Մադրիդի «Ռեալը» երկու խաղից հետո 6 միավորով F խմբում առաջին տեղում է։