«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի հանդիպման արդյունքները, որում իր թիմը 0։2 հաշվով պարտվել է «Բավարիային»։
«Չեմպիոնների լիգայում դու պետք է վճարես խաղի ընթացքում մրցակցին ներելու համար։
Այսօր մենք ավելի լավն էինք, քան «Բավարիան»: Դա այն օրն էր, երբ մենք պետք է հաղթեինք, բայց մենք ներեցինք մրցակցին։ Իսկ նա մեզ ոչ։
Կարծում եմ՝ մենք շատ լավ խաղացինք, առաջին խաղակեսը մերն էր։ Արդյունքը չի արտացոլում այն, ինչ խաղադաշտում էր։ Ի վերջո, մենք վճարեցինք մեր պահերը չիրացնելու գինը»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
























































