Չեմպիոնների լիգայի «Բենֆիկայի» հետ խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է կադրային իրավիճակի մասին.
«Անխել դի Մարիան առողջ է, բայց ես չգիտեմ՝ նա կսկսի՞ հանդիպումը առաջին րոպեներից։ Ալեքս Սանդրոն վերջին խաղում 11 մետրանոցից հետո խնդիրներ ուներ։
Տեսնենք, արդյոք նա կկարողանա՞ վերականգնվել «Մոնցայի» դեմ Ա Սերիայի խաղում: Լոկատելին ու Ռաբիոն անորոշ ժամանակով անհասանելի են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալեգրին։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Յուվենտուս»-«Բենֆիկա» հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին: