Ըստ բրիտանական Express-ի՝ Գավիի հեռանալը «Բարսելոնայից» քիչ հավանական է։ Ֆուտբոլիստը շարունակում է բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ։
Կատալոնացիները ցանկանում են խաղացողին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել, սահմանել նաև փոխհատուցման զգալի գումար։ 18-ամյա ֆուտբոլիստը տեսականորեն հաջորդ ամառ կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից», եթե մինչ այդ չերկարաձգի պայմանագիրը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», ՊՍԺ-ն և «Լիվերպուլը»: Այս մրցաշրջանում Գավին մնում է «Բարսելոնայի» հիմնական կազմի խաղացող։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 մլն եվրո։























































