Իսպանական Պրիմերայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել է «Մալյորկային»։ Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 4-1 հաշվով հաղթանակով։
Հատկանշական է՝ խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացել են հյուրերը․ աչքի է ընկել «Մալյորկայի» հարձակվող Վեդատ Մուրիկին։
Առաջին կեսին ավելացված ժամանակ «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հավասարեցրել է հաշիվը և թիմերն ընդմիջման են գնացել 1-1 հաշվի պայմաններում։
73-րդ րոպեին մադրիդյան թիմին առաջ է մղել Վինիսիուս Ժունիորը։ 89-րդ րոպեին Ռոդրիգոն երրորդ գնդակն է ուղարկել «Մալյորկայի» դարպասը, իսկ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է մադրիդցիների պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։
«Ռեալը» 15 միավոր է վաստակել և բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Մայորկան» 5 միավորով 13-րդ տեղում է։ Առաջատարների եռյակում ընդգրկված են նաև «Բարսելոնան» (13) և «Վիլյառեալը» (10)։























































