Forbes ամսագիրը կազմել է մոլորակի ամենաթանկարժեք 50 սպորտային ակումբների ցանկը, որտեղ 8 ֆուտբոլային ակումբ է ընդգրկվել։
Ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբն ըստ Forbes-ը, Մադրիդի «Ռեալն» է, որի արժեքը 5,1 մլրդ դոլար է գնահատվում։ Այդուհանդերձ, բոլոր մարզաձևերի ակումբների վարկանիշային աղյուսակում մադրիդցիները միայն 13-րդ տեղն են զբաղեցնում։
«Բարսելոնան» ընդհանուր ցանկի 15-րդ տեղում է (5 մլրդ դոլար)։ Այնուհետև «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 4,6 մլրդ դոլար և 19-րդ հորիզոնական։ «Լիվերպուլը» (4,45 մլրդ դոլար) և «Բավարիան» (4,28 մլրդ դոլար) զբաղեցրել են 22-րդ և 23-րդ հորիզոնականները համապատասխանաբար։ 25-րդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (4,25 մլրդ դոլար)։
Ֆրանսիական ՊՍԺ-ն զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը․ ակումբի արժեքը գնահատվում է 3,2 մլրդ դոլար։ Աշխարհի ամենաթանկարժեք ակումբի 50-յակը եզրափակել է Լոնդոնի «Չելսին» (3,1 մլրդ դոլար)։























































