Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց «Կադիսին»։
55-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆրենկի դե Յոնգը։ 65-րդ րոպեին կատալոնացիների առավելությունը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին։
82-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց, քանի որ երկրպագուներից մեկը սրտի կաթված էր ստացել։ Խաղը վերսկսվեց շուրջ 40 րոպե անց։ 86-րդ րոպեին Անսու Ֆաթին հաշիվը դարձրեց 3։0։ 90+2-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Օսման Դեմբելեն։
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո 13 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։ «Կադիսը» միավոր չի հավաքել ընթացիկ մրցաշրջանում և վերջին տեղում է։























































