Ինչպես արդեն հայտնել էինք, Լա լիգայի 5-րդ տուրի «Կադիս» — «Բարսելոնա» խաղը 81-րդ րոպեին դադարեցվել է, քանի որ տրիբունայում երկրպագուներից մեկը կորցրել է գիտակցությունը։
Հանդիպման գլխավոր մրցավարը զրուցելով թիմերի ավագների հետ, որոշում է կայացրել, որ ֆուտբոլիստները լքեն խաղադաշտը մինչ հանդիպումը շարունակելու վերաբերյալ հստակ որոշում կլինի։
«Կադիսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ խաղը դեռևս չի հետաձգվել, այն այս պահին դադարեցված է։























































