Լա լիգայի 5-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալել է «Բարսելոնային» և 81-րդ րոպեի դրությամբ պարտվում է 0։2 հաշվով։ Խաղը 82-րդ րոպեին դադարեցվել է, քանի որ տրիբունայում երկրպագուներից մեկը կորցրել է գիտակցությունը։
Հաղորդվում է, որ բժիշկները փորձում են փրկել երկրպագուի կյանքը, որը, ըստ նախնական տվյալների, սրտի կաթված է ստացել, հայտնում է AS-ը։
Այս պահին հայտնի չէ, թե երբ կվերսկսվի խաղը։























































