Ամստերդամի «Այաքսը» հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին։ Այս մասին հայտնում է Ամստերդամը ներկայացնող ակումբի կայքը։
Էդվին վան դեր Սարը ակումբում կմնա մինչև 2025 թվականը։ «Այաքսում» նախկին դարպասապահը գլխավոր տնօրենն է 2016 թվականից:
Այս մրցաշրջանում «Այաքսը» Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է: Հինգ խաղում թիմը վաստակել է 15 միավոր։