«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Բրեյթվեյթը, որը հիմա հանդես է գալիս «Էսպանյոլում», տպավորված է Ուսման Դեմբելեի տաղանդով:
«Դեմբելեն ավելի մեծ տարբերություն է ստեղծում, քան Լևանդովսկին: Ընդ որում,Ռոբերտը շատ գոլեր է խփում, ես ուրախ եմ նրա համար, նա հիանալի պրոֆեսիոնալ է: Նրան ամենալավն եմ մաղթում:
Ուսմանը շատ լավ տղա է: Նա ինձ դուր է գալիս: Նա մեծ տաղանդ ունի, նման ոչ մեկի չեմ տեսել:
Լիոնել Մեսսին լրիվ այլ է: Բայց Ուսմանի նման ոչ մեկի չեմ տեսել»,-ասել է Բրեյթվեյթը Catalunya Radio-ին:























































