«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկնաբանել է իր թիմի հաջողությունը «Լիվերպուլի» դեմ խաղում:
Իտալական թիմը 4:1 հաշվով հաղթել է մերսիսայդյան ակումբին:
«Ես միշտ կհիշեմ այս հանդիպումը։ Հպարտ եմ, որ «Նապոլիի» նախագահն եմ։ Սպալետին հիանալի աշխատանք է կատարում: Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել մեր երկրպագուներին, նրանք հիանալի էին ինչպես միշտ»,- մեջբերում է Դե Լաուրենտիսին Gazzetta-ն։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» կխաղա «Ռեյնջերսի» հետ, իսկ «Լիվերպուլը» կհանդիպի «Այաքսի» հետ։