«Ինտերի» պաշտպան Ռոբին Գոսենսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում «Բավարիայից» կրած պարտությունը (0:2).
«Ընդմիջմանը մենք միմյանց ասացինք, որ պետք է հավատանք ինքներս մեզ, իսկ երկրորդ խաղակեսում 10-15 րոպե շատ լավ խաղացինք։
Այդ հատվածում գոլ խփելը կարող էր փոխել տրամադրությունը խաղի հետագա ընթացքի համար:
Ցավոք, ձախողվեցինք, և նորից պատժվեցինք։ Չմոռանանք, որ մեզ դիմակայել է հիանալի թիմ, որը լավագույններից մեկն է աշխարհում»,- Գոսենսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։