Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծիք է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի հեռացման մասին։
«Զարմանալի էր, մենք իմացանք այդ մասին հենց մարզումից առաջ: Միշտ տխուր է, երբ ցանկացած գործընկեր ազատվում է աշխատանքից։
Բայց դա մեզ ստիպում է հասկանալ, որ դա կարող է պատահել մեր մասնագիտության մեջ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:
49-ամյա Տուխելը լոնդոնյան թիմը գլխավորել է 2021 թվականի հունվարից՝ լոնդոնյան ակումբի հետ հաղթելով 2020/21 մրցաշրջանի Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։