Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ինտերը» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է։
«Ինտեր» — Օնանա, Դամբրոզիո, Շկրինյար, Բաստոնի, Դումֆրիս, Գոսենս, Մխիթարյան, Բրոզովիչ, Չալհանողլու, Ջեկո, Լաուտարո։
«Բավարիա» — Նոյեր, Դևիս, Լ․ Էռնանդես, Դե Լիխտ, Պավար, Սաբիցեր, Կիմիխ, Կոման, Մյուլեր, Սանե, Մանե։
Խաղի սկիզբը՝ 23։00։
























































