Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Սելթիկի» հետ խաղում։
Հանդիպումն անցկացվել է Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում և ավարտվել 3։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Խորվաթ ֆուտբոլիստը 36 տարեկան 362 օրական հասակում դարձավ 1965 թվականից ի վեր Չեմպիոնների լիգայում մադրիդյան ակումբի ամենատարեց գոլի հեղինակը։
1965 թվականին հարձակվող Ֆերենց Պուշկաշը 38 տարեկան 173 օրական հասակում գոլ խփեց «սերուցքայինների» կազմում Չեմպիոնների լիգայի «Ֆեյենորդի» դեմ խաղում։























































