Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայից» տեղափոխվեց «Էսպանյոլ», մեկնաբանել է իր հաղթական գոլը Լա լիգայի հերթական տուրի «Աթլետիկի» դեմ խաղում (1:0):
«Ես պայքարեցի մինչև վերջ։ Այո, մի քիչ բախտս բերեց, բայց գոլը գոլ է։ Ես շատ ուրախ եմ։ Այս հաղթանակը շատ կարևոր է «Էսպանյոլի» համար։
Ես ոչ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեմ։ Պարզապես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ խաղալ»,- դանիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Բրեթվեյթը միացել է «Էսպանյոլին» ազատ գործակալի կարգավիճակով: Նա երեք տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։























































