«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաստատել է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ ԱՄԷ-ի «Շարջու» ակումբ տեղափոխությունը։
«Պյանիչը որոշել է գնալ, որ ավելի մեծ հնարավորություններ ստանա․ նա իսկական պրոֆեսիոնալ է, կարծում եմ, որ այստեղ նա շանսեր ուներ կատալոնական ակումբում, բայց յուրաքանչյուրն իր ուղին է ընտրում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը։
Պյանիչի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024-ի հունիսին։























































