«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը խոսել է Լեո Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
Ամռանը շշուկներ էին տարածվել, որ արգենտինացի կարող է վերադառնալ «Բարսելոնա»։
«Մեսսիի համար դեռ ուշ չէ «Բարսելոնա» վերադառնալու համար։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ տարի։ Մինչ այդ ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Մեսսիին միշտ ուրախ կլինեն տեսնել «Բարսելոնայում»։ Բայց վերջնական որոշում պետք է կայացնեն Չավին և Լեոն»,- Պույոլի խոսքն է մեջբերել Goal-ը։























































