Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայության ղեկավար Խուան Կամիլո Անդրադեն արձագանքել է «Դինամոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններին։
«Ակումբի հետաքրքրությո՞ւնը Զախարյանի նկատմամբ.․․
Կներեք, բայց ես նման տեղեկատվություն չեմ տրամադրում»,- ասել է Անդրադեն Sport24-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ իսպանական Sport-ը և AS-ը հայտնել էին, որ Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Հիշեցնենք, որ այս ամառ 19-ամյա ֆուտբոլիստը մոտ էր «Չելսի» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը ձախողվեց տեխնիկական պատճառներով:























































