«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է եվրոպական Սուպերլիգայի մասին։
«Երբեք չի կարելի հակառակվել նախագահին (Ֆլորենտինո Պերեսին)։ Սուպերլիգան վաղուց պետք է կյանքի կոչվեր։ Կարծում եմ, որ դրա համար ժամանակ է պետք։ Գուցե որպես ֆուտբոլիստ ես դա չտեսնեմ։
Ես դեռ հույս ունեմ, որ դա տեղի կունենա, բայց չգիտեմ, թե երբ»,- Կրոսի խոսքն է մեջբերել Marca-ն։























































