«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը դարձել է Իսպանիայի քաղաքացի։ Հիմա «սերուցքայինների» հայտացուցակում մի տեղ է ազատվել ոչ Եվրոպական միության երկրից ֆուտբոլիստի համար։
Ոչ ԵՄ երկրներից ֆուտբոլիստների քանակի սահմանափակ լինելու պատճառով «Ռեալը» չի կարողացել պայմանագիր կնքել հարձակվող Գաբրիել Ժեզուսի հետ, որն արդյունքում տեղափոխվեց «Արսենալ»։
Վինիսիուսը իսպանական անձնագիր է ստացել տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ օր անց։























































